211652_close_icon

ԱՄՆ-ը Իրանին առաջարկ է ներկայացրել միջուկային գործարքի վերաբերյալ. Թրամփ

views-count418 դիտում article-date 12:26 17-05-2025
Վաշինգտոնը Իրանին առաջարկ է ներկայացրել միջուկային գործարքի վերաբերյալ՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը:
 
«Նրանք գիտեն, որ պետք է արագ գործեն, այլապես շատ վատ բան տեղի կունենա»,- հավելել է ԱՄՆ նախագահը:
 
Սպիտակ տան ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Թեհրանը ցանկանում է գործարք կնքել:
 
«Ես չեմ ուզում, որ բռնություն կիրառվի, բայց նրանք միջուկային զենք չեն ունենալու»,- շեշտել է Թրամփը: 
 
Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից՝ նման հայտարարությամբ էլ հանդես է եկել Իսլամական Հանրապետության արտգործնախարարը: Աբբաս Արաղչին շեշտել է՝ իր երկիրը վճռական է՝ զարգացնելու գիտելիքները և տեխնոլոգիաները միջուկային էներգիայի խաղաղ և անվտանգ օգտագործման ոլորտում։
 
«Այս հարցում զիջումներ չեն լինելու»,- ընդգծել է իրանցի դիվանագետը: Միևնույն ժամանակ, իրանական կողմը վստահեցրել է՝ պատրաստ են առկա խնդիրները լուծել դիվանագիտության և երկխոսության միջոցով:

Նմանատիպ նյութեր