211652_close_icon

Նեթանյահուն ազդարարել է Իսրայելի հաղթանակը բոլոր ճակատներում

views-count640 դիտում article-date 22:17 12-10-2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ազդարարել է Իսրայելի հաղթանակը բոլոր ճակատներում, սակայն նշել, որ նրա որոշ թշնամիներ կփորձեն վերականգնել իրենց ուժերը և կրկին հարձակվել հրեական պետության վրա։ 

«Մեր համատեղ ջանքերի շնորհիվ մենք հասել ենք հսկայական հաղթանակների՝ հաղթանակների, որոնք զարմացրել են ամբողջ աշխարհը։ Եվ ես ուզում եմ ասել. որտեղ էլ որ կռվել ենք, մենք հաղթել ենք։ Բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ ձեզ, որ արշավը չի ավարտվել։ Մենք դեռ շատ լուրջ անվտանգության մարտահրավերներ ունենք հաղթահարելու։ Մեր որոշ թշնամիներ փորձում են վերականգնել իրենց ուժերը և կրկին հարձակվել մեզ վրա։ Ինչպես ասում ենք՝ մենք պատրաստ ենք», - հայտարարել է վարչապետը ժողովրդին ուղղված տեսաուղերձում։

Նմանատիպ նյութեր