211652_close_icon

Վաղարշապատ համայնքի ընտրություններում ՔՊ-ն հաղթելու շանսեր չունի. Ոսկան Սարգսյան

views-count3523 դիտում article-date 11:58 12-10-2025
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

ՔՊ կուսակցությունը պարտվել է Գյումրիում, խոշոր հաշվով պարտություն է կրել Փարաքար համայնքի ավագանու ընտրություններում։ Վաղարշապատ համայնքի ընտրություններում ՔՊ-ն հաղթելու շանսեր չունի, նրա միակ հնարավորությունը ընտրություններից հետո նորընտիր ավագանու կազմում ինչ-որ քաղաքական ուժի կամ ուժերի հետ կոալիցիա կազմելն ու իշխանություն վերցնելն է։

Սակայն գրեթե անհնար է գտնել ընտրողների վստահության քվեն ստացած քաղաքական ուժ, որը ցանկանա ՔՊ-ի հետ կոալիցիա կազմել, նրա հետ կիսել պատասխանատվությունը Հայաստանի կրած պարտությունների, կապիտուլյացիայի, պետական բյուջեն անխնա մսխելու, կատարված ապօրինությունների և այլնի համար։

Նոյեմբերի 17-ին Վաղարշապատ համայնքում ՔՊ-ին սպասում է ՏԻՄ ընտրություններում 3-րդ անընդմեջ պարտությունը։ Իմ գրածը չի նշանակում, թե ընդդիմությանը հեշտ հաղթանակ է սպասում, շատ լարված պայքար է լինելու։

 

Նմանատիպ նյութեր