«Բորուսիա»-ին հաղթելու համար հիանալի շանսեր ունենք. Վենգեր
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ կայանալիք խաղից առաջ կարծիք է հայտնել, որ առաջիկա խաղում իր սաները կարող են պայքարել 3 միավորի համար: Այդ թիմերի առաջին խաղը ավարտվել էր դորտմունդցիների 2:0 հաշվով հաղթանակով:
«Առաջիկա խաղը մեզ համար շատ կարևոր է: Թիմում դրական տեղաշարժ է նկատվում, և այդ պատճառով կարծում եմ, որ մենք հաղթանակ տանելու համար հիանալի շանսեր ունենք»,- Վենգերի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: