211652_close_icon

Պրոֆեսիոնալ տրեյդերները ինքնասպան են եղել կրիպտոարժույթների շուկայում աննախադեպ անկման պատճառով

views-count1258 դիտում article-date 23:55 11-10-2025
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտնում է․

«Երեկ գիշեր  ըստ նախնական հաշվարկների 1.6 մլն մարդ կորցրել է իր կարողությունը, որը գնահատվում է շուրջ 19-40 մլրդ դոլար` կրիպտոարժույթների շուկայում աննախադեպ անկման պատճառով: Սա անգամներ ավելին է քան, օրինակ, անկումը, որը տեղի էր ունեցել կովիդի ժամանակ կամ FTX-ի սնանկացման ժամանակ: Կրիպտո ոլորտում պրոֆեսիոնալ մի քանի տրեյդերներ, որոնք կառավարում էին բազմաթիվ մարդկանց պատկանող տասնյակ միլիոնավոր դոլարների ակտիվներ….. ինքնասպան են եղել:

Հայաստանում հայտնի են նման  տարբեր սխեմաներ, երբ  հազարավոր մարդկանցից, ովքեր իրենց խնայողությունները ցանկանում են ներդնել որևէ տեղ, ներգրավում են ահռելի գումարներ` առանց բուրգի վերևում գտնվող մարդկանց մասին ինֆորմացիա ունենալու, առանց գրավոր ձևակերպումների ու դետալների: Ուզում եմ հասկանալ, իրավասու մարմինները` ֆինանսական և ոչ միայն, տեղյա՞կ են այս ամենի մասին թե՞ ոչ»:

Նմանատիպ նյութեր