Մոսկվայում հանելուկային հանգամանքներում զոհվել է իտալերեն լեզվի դպրոցի հիմնադիրը
Իտալացի հայտնի դասախոս, իտալերենի Alfaschool դպրոցի հիմնադիր Ալֆոնսո Տորելոն առեղծվածային հանգամանքներում զոհվել է Մոսկվայում, տեղեկացրել է «Московский комсомолец»-ը։
Նրա դին գտել են Ռուսաստանի մայրաքաղաքի հարավ-արեւելքում շաբաթ գիշեր։
Ինչպես հայտնի է դարձել «МК»-ին, 53-ամյա օտարերկրացու դին հայտնաբերվել է ժամը մոտ 0․20-ին, Սինիչկինի փողոցի 2 տան մոտ։ Նա այստեղ ե՛ւ ապրում էր, ե՛ւ գրանցված էին նրա դասընթացները։ Պատահածի հիմնական վարկածներն են՝ ինքնասպանություն կամ դժբախտ պատահար, սակայն ստուգվում են նաեւ այլ ենթադրություններ։
Տորելոն ներկայանում էր որպես պրոֆեսոր, մի քանի բուհերի շրջանավարտ, այդ թվում՝ Università Popolare di Torino-ի։ Մոսկվայում նա աշխատում էր մի քանի տարի, հիմնել է դասավանդման սեփական դպրոցը անձնական մեթոդիկայով։ Տորելոն ակտիվորեն պաշտպանում էր Ռուսաստանի մասնակցությունն Ուկրաինայում պատերազմին։