Վարդան Ղուկասյանին Հայաստան բերելու անհրաժեշտությունը վերացել է. փաստաբան
Վարդան Ղուկասյանին Հայաստան բերելու անհրաժեշտությունը վերացել է: Այս մասին գրել է Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
«Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացվում է տոտալ քաղաքական հետապնդում, քանի որ նրա նկատմամբ 2025 թվականի փետրվարից արդեն իսկ իրականացվում է քրեական հեռակա վարույթ, ուստի Վարդան Ղուկասյանին Հայաստան բերելու անհրաժեշտությունը վերացել է:
Այս և այլ հարցերի շուրջ ավելի մանրամասն կներկայացնեմ հարցազրույցի ընթացքում 2025 թվականի մարտի 6-ին», -գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Վարդան Ղուկասյանի միգրացիոն խնդրիներին առնչվող դատական նիստն այսօր մեկ շաբաթով հետաձգվել է:
Հաղորդել էինք նաև, որ Վարդան Ղուկասյանը ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է և կալանքի տակ է գտնվում Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում։