Կարող է ստորագրվել Գազայի մասին համաձայնագիրը, որը խաղաղություն կբերի. Թրամփ
ԱՄՆ նախագահը դիվանագիտության ներկայիս հաջողությունները կապել է նաև Իրանի դեմ ամերիկացի զինվորականների գործողությունների հետ:
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Եգիպտոս իր առաջիկա այցի ընթացքում, որը կարող է տեղի ունենալ արդեն կիրակի, ծրագրված է Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման մասին համաձայնագրի ստորագրում:
«Մենք կմեկնենք Եգիպտոս, իմ ներկայությամբ տեղի կունենա պայմանավորվածության պաշտոնական ստորագրումը»,-ասել է Թրամփը Սպիտակ տանը կառավարության նիստի ժամանակ:
ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության սկիզբ դառնալ:
«Մենք հասել ենք խաղաղության։ Կարծում եմ, որ դա կլինի շարունակական, հնարավոր է՝ հավերժական խաղաղություն»,- հայտարարել է նա։
Գազայի վերաբերյալ համաձայնագիրը դեռ չի ստորագրվել որոշ տարաձայնությունների պատճառով. ՀԱՄԱՍ
Թրամփը նաև դիվանագիտության ներկայիս հաջողությունները կապել է Իրանի դեմ ամերիկացի զինվորականների գործողությունների հետ: Նա նշել է, որ ավելի վաղ իրականացված գործողությունը կանխել է Թեհրանում միջուկային զենքի հայտնվելը: