211652_close_icon

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

views-count2185 դիտում article-date 13:52 09-10-2025
Երևանում հոկտեմբերի 9-ի և 10-ի ցերեկը, 11-ին , 12-ի գիշերը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը , 12-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարզերում հոկտեմբերի 9-ի և 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Նմանատիպ նյութեր