211652_close_icon

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գեղարքունիքի, Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում, Վանաձորում՝ հոկտեմբերի 10-ին

views-count1804 դիտում article-date 12:17 08-10-2025
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, նոր կառուցված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 10-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, ինչպես նաև Հացառատ թաղամասի, Գանձակ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Գրիբոյեդով, Ակնաշեն, Գայ, Լուսագյուղ, Ջրառատ, Ջրարբի, Ապագա, Պտղունք, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Արևաշատ, Ոսկեհատ, Արտիմետ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 10-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 48-ից 64 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 

Նմանատիպ նյութեր