211652_close_icon

Շնորհավորում եմ փոքրիկ հաղթանակի առթիվ․ երեկ հայտարարվեց, որ չեղարկում են տուգանքները նոյեմբերի 1-ի դրությամբ հայտարարագիր չներկայացնելու հետ կապված․ Սարգսյան

views-count733 դիտում article-date 22:50 07-10-2025
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ հերթական փոքրիկ հաղթանակի առթիվ, այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Երեկ պարզ դարձավ՝ իշխանության ներկայացուցիչը հայտարարեց, որ եկամուտների համատարած հայտարարագրման համակարգում օրենսդրական նոր նախաձեռնությամբ են հանդես գալիս, չեղարկում են տուգանքները նոյեմբերի 1-ի դրությամբ հայտարարգիր չներկայացնելու հետ կապված, ինչպես նաև ներդրում եմ եկամտային հարկի հաշվարկի պարզեցված համակարգ»,-ասել է Սարգսյանը։

Նա առաջարկել է քաղաքացիներին հետևողականորեն շարունակել «դեմ եմ հայտարարագրմանը» ակցիան։

Ավելին՝ տեսանյութում․

Նմանատիպ նյութեր