Երևանի ավագանին չկարողացավ շարունակել երեկ ընդհատված նիստը. քվորում չկա. 30 րոպե ընդմիջում հայտարարվեց
Երևանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 23-ին պետք է շարունակեր նախօրեին սկսված և կիսատ մնացած իր նիստը, սակայն քվորում չկար: Քաղաքապետ Հայկ Մարությանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, մինչև ավագանու անդամները ներկայանան:
Երեկվա նիստում մի քանի թեժ բանավեճերից հետո ԲՀԿ խմբակցության անդամները հեռացան նիստերի դահլիճից և միացան ընդդիմության հանրահավաքին:
Այդ ընթացքում քաշքշուկ տեղի ունեցավ ԲՀԿ-ական ավագանիների և քաղաքապետարանի աշխատակցի միջև։