211652_close_icon

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե համեմատենք այն ամենի հետ, ինչ կատարվում է, կարելի է համարել երազանքի փաստաթուղթ. Քոչարյան

views-count1153 դիտում article-date 13:37 07-10-2025
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե համեմատենք այն ամենի հետ, ինչ կատարվում է, կարելի է համարել երազանքի փաստաթուղթ: Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ենթադրում էր նաև Արցախի գոյությունը։

«Միացյալ Նահանգներն այն երկիրը չի, որի հետ կարելի է ստորագրել մի փաստաթուղթ և մի քանի ամիս հետո չեղարկել․ բավական դժվար է։ Սակայն, դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն ինչ ասի, պետք է անես։ ԱՄՆ-ն կտրուկ դեմ էր Իրան-Հայաստան գազամուղի կառուցմանը, բայց մենք կառուցեցինք։

Մի քանի պատվիրակություն եկել էր Հայաստան՝ ինձ հասցնելու, որ իրենք ակնհայտ դեմ են, բայց մենք կառուցեցինք և պահպանել ենք ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ»,-ասաց Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ եթե իշխանության գան, հնարավո՞ր  է հրաժարվեն Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից»,- ասել է Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր