211652_close_icon

Խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը վերացնի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ․ Բայրամով

views-count298 դիտում article-date 10:34 07-10-2025
Հայաստանը պետք է իր Սահմանադրությունից հեռացնի Ադրբեջանի նկատմամբ պահանջները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում կայացած գագաթնաժողովը և ստորագրված փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն։ Այս պատմական հնարավորությունը պատշաճ կերպով գնահատելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը վերացնի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր