11919 դիտում
15:03 02-03-2023
Հրդեհ Երևանում․ Նորք-Մարաշում այրվել են անվադողներ ու աղբ․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի 7-րդ փողոցում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Ալեքսան Գասպարյանն ու կրտսեր պարեկ Վահե Մուրադյանը։
Պարեկները սահմանազատել են տարածքը և օգնել հրշեջ-փրկարարներին։
Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Այրվել են անվադողեր և աղբ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+