211652_close_icon

Վիրավորեց ընտանիքս, կոտրեց ատամներս․ Սպերցյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում

views-count3967 դիտում article-date 09:44 05-10-2025
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 11-րդ տուրի «Կրասնոդար»-«Ախմատ» (2:0) հանդիպման ժամանակ տեղի է ունեցել սադրիչ միջադեպ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի և «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգի միջև: Խաղի 85-րդ րոպեին Նդոնգը կարմիր քարտ է ստացել՝ Սպերցյանին ուսով հարվածելու և նրա շրթունքը վնասելու համար: «Կրասնոդարի» ֆուտբոլիստը դեղին քարտ է ստացել սադրիչ վարքի համար:

Հանդիպումից հետո Նդոնգը «Матч ТВ»-ին հայտնել էր, որ Սպերցյանը իր հասցեին ռասիստական արտահայտություն է արել՝ ասելով պորտուգալերեն «սև կղանք»: Սակայն Սպերցյանը «Матч ТВ»-ի և «РБ Спорт»-ի հետ զրույցներում հերքել է մեղադրանքները՝ հակառակը պնդելով:

«Նման բան չի եղել: Նա նոր է եկել ՌՊԼ, չի ճանաչում ինձ, չի ճանաչում առաջնությունը: Ամբողջ խաղի ընթացքում նա ինձ էր սադրում: Ես մի քիչ հասկանում եմ իսպաներեն: Նա առաջինը ինձ ասաց՝ «La concha tu madre» (որի թարգմանությունը բոլորին հայտնի է՝ մոր վիրավորանք): Ես նրան պատասխանեցի իր լեզվով՝ «Cala boca», որը նշանակում է «լռիր»: Ինչպե՞ս կարող էի ես նման բան ասել, թեկուզ որևէ լեզվով: Ես նման բան երբեք չեմ ասի ոչ մեկին: Բոլոր խաղացողները, ովքեր կողքիս էին, լսել են ամեն ինչ»,- ասել է Սպերցյանը:

Նա նշել է, որ Նդոնգը վնասել է իր թիմին՝ հեռացվելով, իսկ հիմա փորձում է «ներկայացնել ինչ-որ բան, ինչը չի եղել»:

«Նա նոր ֆուտբոլիստ է, երևի դեռ քիչ բան է հասկանում: Դա սադրանք էր: Ներողությո՞ւն խնդրել: Կարծում եմ՝ նախ ինքն է պետք ներողություն խնդրի այն բանի համար, ինչ ասաց: Նա վիրավորեց իմ ընտանիքը։ Պետք է նաև ատամներս վերականգնեմ, քանի որ նա կոտրեց վերինները, իսկ դրանք թանկ են»,- ավելացրել է «Կրասնոդարի» ավագը:

Աղբյուրը՝ Armsport
 

Նմանատիպ նյութեր