«Գիտության շաբաթ. Հայաստան» փառատոնը նաև մասնագիտական ընտրության վերաբերյալ հարցուպատասխանի հարթակ է
Երևանում շարունակվող «Գիտության շաբաթ. Հայաստան» փառատոնի չորրորդ օրը նվիրված է մասնագիտական կողմնորոշման թեմային։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Գիտության շաբաթ» նախաձեռնության հանրահռչակման և հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանը հայտնեց, որ «Գիտության շաբաթ»-ի շրջանակներում հանրապետության ավելի քան 300 դպրոցներում ու մանկապարտեզներում իրականացվում են ապակենտրոնացված միջոցառումներ։ Նրա տեղեկատվությամբ՝ մասնավորապես, «Թումո»-ն 30-ից ավելի դպրոցներում այս ընթացքում կներկայացնի իր ճարտարագիտական ծրագիրը, իսկ «Լեգո» ընկերությունը՝ «Երևանի փոքրիկ գիտնականներ» ճարտարագիտական նախագիծը շուրջ 40 մանկապարտեզներում։
«Փառատոնի 4-րդ օրը նվիրված է մասնագիտական կողմնորոշմանը՝ «Ինչու դառնալ գիտնական ու ճարտարագետ» թեմայով։ Մասնակցում են համալսարանները, ստեղծարար կրթական կազմակերպություններն իրենց ծրագրերով և ցույց են տալիս՝ ինչու է կարևոր գիտնական ու ճարտարագետ դառնալը, ինչ հնարավորություններ կան, երբ ընտրում են տվյալ մասնագիտությունը, ինչ խնդիրներ են դրանք լուծում և որտեղ, ինչ համալսարաններում կարող են սովորել»,- ներկայացրեց Մարգարյանը։
Նրա խոսքով՝ փառատոնը հնարավորություն է, մասնավորապես, ավագ դպրոցի աշակերտների համար. որևէ ուղղություն ընտրելու հարցում կողմնորոշվելու համար կարող են գալ այստեղ և շփվել գիտնականների ու ճարտարագետների հետ՝ ստանալով իրենց հարցերի պատասխանները։
Անդրադառնալով գիտության աշխարհում մասնագիտական կողմնորոշման արդիականությանը՝ Մարգարյանը կարևորեց գիտության ու ճարտարագիտության ճիշտ ներկայացումը հետազոտություններով զբաղվող գիտնականների կողմից։
«Մենք ուզում ենք բացատրել, որ 21-րդ դարում հատկապես շատ կարևոր է, որպեսզի պրոֆեսորները լինեն մրցունակ գիտնականներ ու մոտ հետազոտությանը, որպեսզի կրթությունը լինի հետազոտահեն, կրթվեն մրցունակ կադրեր, որոնք ունեն մրցունակ, աշխարհին համահունչ գիտելիք և կլուծեն բարդ խնդիրներ։ Դրա համար ցանկանում ենք, որ «Գիտության շաբաթ․Հայաստան» հարթակը դառնա այն վայրը, որտեղ երիտասարդները շփվում են հենց գիտնականների ու ճարտարագետների հետ, իրենցից են լսում՝ ինչ է գիտությունը, ինչ օրենքներով է աշխատում, ինչու է կարևոր այն թե տնտեսության, թե հասարակության զարգացման համար, ինչով են տարբերվում գիտությունն ու ճարտարագիտությունը»,- պարզաբանեց նախաձեռնության հանրահռչակման և հասարակության հետ կապերի ղեկավարը։
Երևանի պետական համալսարանն արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում է «Գիտության շաբաթ․Հայաստան» փառատոնին։
Բուհի մարքեթինգի բաժնի պետ, մամուլի խոսնակ Քնար Միսակյանը կարևորեց «Գիտության շաբաթ․Հայաստան»-ը և նման մյուս հարթակները հաղորդակցության ապահովման համար, որպեսզի լսվեն այն պահանջները, որ ունի հասարակությունը, և ներկայացվեն բոլոր հնարավորությունները, որոնք առկա են Երևանի պետական համալսարանում։
«Բացի այդ՝ մեզ համար շատ կարևոր են մարդկային ռեսուրսների շարունակական զարգացումը, և նման հարթակները միտված են այդ նպատակին։ Այս առումով ևս մենք, իմանալով, որ այս միջոցառման թիրախը դպրոցականներն են, որոնք մասնագիտական ընտրության շեմին են, ներկայացրել ենք մեր տարբեր ստորաբաժանումները։ Ինտերակտիվ խաղերի, փորձերի միջոցով ցույց ենք տալիս տարբեր մասնագիտությունների կախարդական աշխարհն ու հնարավորությունները»,-հայտնեց Միսակյանը։
Նրա խոսքով՝ ԵՊՀ-ի տաղավարում փառատոնի 4-րդ օրը ներկայացված են Մարքեթինգի բաժինը, ԵՊՀ ավագ դպրոցը, Ֆարմացիայի, Ֆիզիկայի ինստիտուտներն ու Կենսաբանության ֆակուլտետը, ինչպես նաև Ուսանողական գիտական ընկերությունը։
«Քանի որ միջոցառմանը մասնակցում են ոչ միայն աշակերտներ, այլ նաև ուսանողներ, տարբեր տարիքի մարդիկ, մենք հնարավորինս փորձել ենք ցույց տալ ԵՊՀ-ի բոլոր հնարավորությունները, այսինքն՝ ոչ միայն մասնագիտական ընտրության հարցում կողմնորոշել, այլ նաև խոսել այն հնարավորությունների մասին, որոնք ԵՊՀ-ն կարող է տալ հանրության բոլոր շրջանակներին՝ միաժամանակ ակնկալելով, թե մեր ուսանողներն ու հասարակությունն ինչ կարող է տալ բուհին»,- ընդհանրացրեց մամուլի խոսնակը։
Հոկտեմբերի 4-ը՝ «Գիտության շաբաթ. Հայաստան» փառատոնի 5-րդ օրը նվիրված է լինելու գիտական ֆանտաստիկային, որը կրելու է «Ընդլայնելով երևակայությունը» խորագիրը։