211652_close_icon
views-count544 դիտում article-date 18:08 11-06-2024

Հայաստանում հոկտեմբերին կանցկացվի «Գիտության շաբաթ» փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում հոկտեմբերի 1-6-ը կանցկացվի «Գիտության շաբաթ» փառատոնը:

Միջոցառումն իրականացվում է «Գիտուժ» ծրագրի նախաձեռնությամբ: «Գիտության շաբաթ» փառատոնը կկրի միջազգային բնույթ։

Վերջինիս շրջանակում կանցկացվեն ապակենտրոնացված միջոցառումներ նախադպրոցական, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Գիտության շաբաթվա շրջանակում Երևանի Ազատության հրապարակում կանցկացվի Գիտության փառատոն, որը բաղկացած կլինի թեմատիկ 3 մասերից: Առաջին մասը կանցկացվի հոկտեմբերի 1-2-ը և կկրի «Գիտությունն ամենուրեք է» խորագիրը, երկրորդը մասը տեղի կունենա հոկտեմբերի 3-4-ը՝ «Մասնագիտական կողմնորոշում» թեմայով, իսկ երրորդ մասը կկրի «Գիտական ֆանտաստիկա» խորագիրը և կանցկացվի հոկտեմբերի 5-6-ը:

«Գիտության շաբաթը» հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է համազգային մակարդակով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել վերջիններիս անփոխարինելի դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել հրապուրիչ երիտասարդների համար, ինչպես նաև խթանել քննադատական մտքի և գիտելիքահենք դիսկուրսի զարգացումը:

Նմանատիպ նյութեր