Վերջ սերիալներին, զբաղվում ենք կրթությամբ. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է ստեղծել առցանց կրթական հարթակ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է ստեղծել առցանց հարթակ, որտեղ կլինեն դպրոցական ուսումնական պրոցեսի հետ կապված առարկաների տեսանյութեր, դասախոսություններ, ուսուցիչները կխոսեն դպրոցական դասընթացների մասին և աշակերտների համար սովորելը կլինի հետաքրքրիր։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի [url=https://www.facebook.com/arayikharutyunyanpage/]ուղիղ եթերում[/url] հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։