211652_close_icon
views-count898 դիտում article-date 11:12 14-05-2026

Երևանի Բաղրամյան պողոտայի բնակիչներն ասում էին. «Շնորհակալություն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և կանաչապատման տնօրեն Արմեն Բեգոյանին․ մեր երեխաների զբոսանքի վայրից վերջապես հեռացվեցին փտած, ամեն պահի տապալվող, մահաբեր ծառերը».ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը մայիսի 3-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում են շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին էին դիմել խնդրանքով, որպեսզի քաղաքապետարանը և ժողովրդին ավելի հայտնի՝ Արմեն Բեգոյանի հիմնարկի աշխատակիցները Բաղրամյան 26-ում բնակելի շենքերի տարածքում եղած՝ երեխաների կողմից հանգստի վայր համարվող խաղահրապարակի տարածքից հեռացնեն մահաբեր ու վտանգավոր, դարն ապրած, փտած ծառերը, քանի որ նրանց խնդրանքից օրեր առաջ քամու պատճառով հաստաբուն ճյուղեր էին կոտրվել ու ընկել գետնին, երբ այդ պահին երեխաները խաղալիս էին եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանի հանձնարարականով նշված հասցե է ժամանել Արմեն Բեգոյանը, ով տեղում ծանոթանալով խնդրին, երեկ՝ մայիսի 13-ին, իր կարգադրությամբ «Կանաչապատում են շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Կենտրոնի մասնաճյուղի աշխատակիցները ժամանել են նշված հասցե և մի քանի ժամ աշխատանքի արդյունքում մահաբեր ու վտանգավոր, ամբողջությամբ չոր ծառերի մեծ մասը հեռացրել են։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն իրենց շնորհակալությունն էին հայտնում Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանին, «Կանաչապատում են շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Ա. Բեգոյանին և Կենտրոն մասնաճյուղի աշխատակիցներին, ովքեր շատ արագ արձագանքեցին իրենց խնդրանքին ու հիմա արդեն երեխաներն ազատ կարող են խաղալ այդ գողտրիկ կանաչ անկյունում, իսկ իրենք էլ արդեն մտավախություն չունեն, թե չոր ծառերի ու ճյուղերի տապալման պատճառով իրենք և իրենց երեխաները կտուժեն։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, օրեր առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանի Բաղրամյան 26 հասցեում։

Նշված հասցեում բնակելի շենքի այգում, որտեղ Երևանի քաղաքապետարանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը երեխաների համար տեղադրել են ճոճանակներ և կարուսելներ, պիտի դառնար դժբախտության պատճառ։

Այդ օրը երեխաները նշված հատվածում խաղալիս էին եղել, երբ ծառի չորացած մի քանի բավականին փարթամ ճյուղեր քամու հետևանքով ընկել էին և հենց երեխաների կողքին։

 Բարեբախտաբար տուժածներ չէին եղել, սակայն չկար երաշխիք, որ այդ հասցեում եղած մի քանի չորացած, ամեն պահի տապալման եզրին կանգնած և վտանգավոր փարթամ ճյուղերը չէին տապալվի և այդ պահին այնտեղ գտնվող բնակիչներ, ինչպես նաև երեխաները խաղալիս չէին լինի։ Իսկ եթե օրեր առաջ հրաշքով մարդիկ չէին եղել, ապա վտանգը մազից էր կախված։

Բնակիչները խնդրել էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանին և Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում են շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին, որպեսզի օր առաջ գեղեցիկ և կանաչով հարուստ բակը փրկեն չոր ու վտանգավոր ծառերից։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր