9935 դիտում
21:37 01-03-2020
Մարտի 2-8-ը չեն գործի նաև բարձրագույն, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով մարտի 2-8-ը չեն գործի նաև բարձրագույն, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունները:
«Հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում, կայացվել է որոշում ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները տեղափոխել 2020 թվականի մարտի 2-8-ը:
Նշված ժամանակահատվածում չեն գործի նաև բարձրագույն, նախնական (արհեստագործական) մասնագիտական, միջին մասնագիտական, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունները: Սույն որոշումը վերաբերում է նաև ուսումնական հաստատությունների աշխատակիցներին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
882 դիտում
21:52 18-01-2023
Արցախում դպրոցներն ու միջին մասնագիտական հաստատությունները վաղվանից չեն գործի
1219 դիտում
18:53 26-02-2023
Փետրվարի 27-ից Արցախի բոլոր նախադպրոցական հաստատությունները կվերսկսեն իրենց աշխատանքը
Այս բաժնից
862 դիտում
18:28 03-02-2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
772 դիտում
18:22 03-02-2025
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուկ Բարսեղյանը