211652_close_icon
views-count1975 դիտում article-date 10:27 15-05-2026

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ 30 տարի շահագործվող, բայց մինչ օրս առանց վերելակի ու գազի մնացած Նազարբեկյան 48 շենքի բնակիչները դեռ ապրում են քարե դարում, նրանք դիմում են Նիկոլ Փաշինյանին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

ԽՍՀՄ փլուզման տարիներին կառուցված Երևանի Նազարբեկյան փողոցի 48-րդ շենքը, որն ունի 9 հարկ, մինչ օրս այդպես էլ ավարտին չի հասցվել և երբևէ ավարտական ակտ չի ստացել։ Չնայած դրան՝ տարիների ընթացքում շենքը սկսել է շահագործվել, իսկ բնակիչների թիվը՝ անընդհատ աճել։ Այսօր արդեն շենքն ամբողջությամբ բնակեցված է։

Շենքի կառուցման ժամանակ նույնիսկ տանիք չի եղել, սակայն տարիների ընթացքում բնակիչների և համատիրության համառ ջանքերի շնորհիվ կառուցվել է նոր տանիք, աստիճանավանդակներում տեղադրվել են բազրիքներ, իրականացվել են որոշ բարեկարգման աշխատանքներ։ Սակայն երեք մուտք ունեցող բազմաբնակարան շենքը մինչ օրս վերելակներ չունի։

Բնակիչների խոսքով՝ տարիներ շարունակ հույսեր են կապել տարբեր քաղաքապետերի ու վարչական ղեկավարների հետ, սակայն խնդիրը մշտապես մնացել է խոստումների մակարդակում։

Բացի վերելակների բացակայությունից՝ շենքում չկա նաև գազամատակարարում, քանի որ շենքը պաշտոնապես ավարտված և շահագործման հանձնված չի համարվում։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները նշում էին.

«Մեր ուժերով կարողացանք տանիք կառուցել, բազրիքներ տեղադրել, ինչ-որ չափով բարեկարգել շենքը, բայց վերելակների հարցն այդպես էլ չի լուծվում։ Տարիներ շարունակ միայն խոստումներ ենք լսում, որոնք օդում են մնում։ Այսօր արդեն խնդրում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի համապատասխան հանձնարարականներ տա և հարցը օրենքի շրջանակում վերջնական լուծում ստանա։

Մենք այլևս չենք կարող այս պայմաններում ապրել։ Բարձր հարկերում հիվանդ ու տարեց մարդիկ կան։ Երբ անհրաժեշտություն է լինում նրանց իջեցնել, ստիպված փրկարարների օգնությանն ենք դիմում։ Նույնիսկ շտապօգնությունն է հաճախ հրաժարվում մոտենալ, երբ լսում է մեր հասցեն»։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր