Ահազանգ իրավապահներին. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գազալցակայանն ապօրինի ընդլայնվել է. Aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին ոստիկանությունում Հակակոռուպցիոն կոմիտեից ստացել է քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն, ըստ որի այս տարվա օգոստոսի 27-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին (լուսանկարում) պատկանող «Զաքի» ՍՊԸ-ի իրավասու անձինք Գորիսում կառուցված նրա գազալցակայանի հարակից տարածքում, մայթեզրի վրա ապօրինի կառուցել են սպասասրահ, արագ սննդի կետ եւ սանհանգույցներ, իսկ նախկին քաղաքապետը միջոցներ չի ձեռնարկել նշված ապօրինի շինություններն ապամոնտաժելու կամ հետեւանքները վերացնելու ուղղությամբ:
Ըստ նույն աղբյուրի, այս ամենի արդյունքում՝ համայնքը զրկվել է հիշյալ տարածքը տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն։
Ըստ նույն աղբյուրի, այս ամենի արդյունքում՝ համայնքը զրկվել է հիշյալ տարածքը տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն։