211652_close_icon
views-count2387 դիտում article-date 22:31 01-06-2022

Կալանավորվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը

Կալանավորվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:

Այս մասին ֆեյսբուքյան էջում փաստաբան Բենիկ Գալստյանը․ «Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արղամանյանի բավարարեց Տիգրան Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

Հիմնավոր կասկածը հաստատող միակ տվյալը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ(բոլորիս հայտնի Ջհանգիրյանի գործով) ամրագրված իմպերատիվ պահանջների ուղղակի խախտմամբ ոստիկանության մի օպերլիազորից վերցված ցուցմունքն է։

Այս դեպքով հաղորդում եմ ներկայացնելու դատավորի, քննիչի և օպերլիազորի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ… վստահ եմ վաղ, թե ուշ դատվելու են, ավելի կոնկրետ՝ նստելու են»։

Նմանատիպ նյութեր