211652_close_icon

ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի որոշմամբ, Կապանը ճանաչվել է 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք

views-count349 դիտում article-date 11:43 03-10-2025
ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի որոշմամբ` ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքը ճանաչվել է 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք: Այս ամսին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Համաձայն «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային ծրագրի կարգի՝ Կապանում 2026 թվականին նախատեսվում է իրականացնել լայնամասշտաբ ծրագրեր: Մասնավորապես՝
  • «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի բացում,
  • ԱՊՀ երիտասարդական ֆորում,
  • ԱՊՀ երիտասարդական ճամբարներ, դասընթացներ, կլոր սեղաններ,
  • երիտասարդներին ուղղված ծրագրերի վերաբերյալ Կապան քաղաքի հնարավորությունների ներկայացում,
  • ԱՊՀ երիտասարդության հարցերի խորհրդի նիստ,
  • ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք ծրագրի փակում:
Նախարարությունը որոշել է մեկտեղել «ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի և 2026 թ․-ի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ծրագրի համար նախատեսված ֆինանսական և մարդկային ռեսուրսները՝ տեղական, հանրապետական և տարածաշրջանային առումով էականորեն մեծացնելով Կապանի՝ որպես ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի տեսանելիության բարձրացմանն ուղղված ջանքերի արդյունավետությունը։

Նմանատիպ նյութեր