211652_close_icon

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Երևանում. Աջափնյակում դիտահորից թափվող կեղտաջրերը ողողել են մի քանի փողոցներ, իսկ պատասխանատուները «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1972 դիտում article-date 19:33 25-06-2025
Այսօր՝ հունիսի 25-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան-Բաշինջաղյան փողոցներին հարակից բազմաբնակարանային շենքերի բնակիչներից, փողոցին հարակից խանութների, սպասարկման սրահների, սննդի կետերի աշխատակիցներից, ովքեր իրենց զայրույթն են հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանի և «Վեոլիա Ջուր» ընկերության հասցեին՝ ասելով, որ առավոտվանից Մարգարյան փողոցում դիտահորից դուրս եկող կեղտաջուրը ողողում է մի քանի փողոցներ, իսկ պատկան մամինները, տվյալ դեպքում՝ Երևանի քաղաքապետարանը, Աջափնյակի թաղապետարանն ու «Վեոլիա Ջուրը» չեն փորձում անգամ հարցին լուծում տալ։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ ախոսել, ասում էին.

«Առավոտվանից էս բարձիթողի վիճակն է, կեղտաջուրը դուրս է գալիս դիտահորից ու անցնում մի քանի փողոցներով, իսկ պատասխանատուները չեն էլ բարեհաճում խնդիրը լուծեն։ Գարշահոտը մի քանի հարյուր մետրից զգացվում է, մենք գիտենք, որ հիմնական գործը պետք է անի «Վեոլիա Ջուր»-ը, բայց դե ո՞ւմ ենք ինչ ասում, միևնույն է՝ ոչ մի օգուտ, ու դրա համար էլ էս հակասանիտարական վիճակն է։

Երևանի քաղաքապետն ու Աջափնյակի թաղապետը հո կարող են «Վեոլիա Ջրին» պարտավորեցնել, որ էս անտեր վիճակը վերացնի։ Էս գարշահոտին հարակից գործում են բազմաթիվ սննդի կետեր, բազմաբնակարնային շենքեր կան, էլ չենք ասում՝ էս ճանապարհով են անցում երեխաները դեպի դպրոցներ ու մանկապարտեզներ, նույնիսկ Ավինյանենց բերած քաղաքային տրանսպորտը էս կեղտաջրի միջով է երթևեկում, կեղտաջուրն էլ հասնում է կանգառներ:

Ո՞վ է պատասխան տալու էս հակահիգենիկ պայմանների համար»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր