ԲԴԽ-ում անցկացվել է քրեական մասնագիտացման դատավորների հավակնորդների քննություն
Այսօր տեղի է ունեցել դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացված որակավորման ստուգման գրավոր քննությունը, որին մասնակցել է 36 հոգի: Որակավորման գրավոր քննությունը ներառել է թեստային առաջադրանքներ և իրավական խնդիրներ՝ քրեական իրավունքի և քրեական դատավարության վերաբերյալ: Քննությունը տևել է 6 ժամ, որից թեստային առաջադրանքների լուծման համար տրամադրվել է 2 ժամ, իսկ իրավական խնդիրներին պատասխանելու համար՝ 4 ժամ: Քննության ավարտից հետո գրավոր աշխատանքները ստուգելու և գնահատելու նպատակով ձևավորվել է համապատասխան մասնագիտացում ունեցող գնահատման հանձնաժողով:
Տեղեկացնենք, որ քննության արդյունքները կհրապարակվեն դատական իշխանության պաշտոնական կայքում։ 80 և ավելի միավոր ստացածները կանցնեն որակավորման ստուգման հաջորդ փուլ:
Հավակնորդներն իրավունք ունեն քննության արդյունքները բողոքարկել բողոքարկման հանձնաժողով՝ արդյունքները հրապարակելուց հետո՝ 15-օրյա ժամկետում: