Բոլոր համայնքներն իրենց կարիքների համար կատարվող գնումները կիրականացնեն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 2–ի նիստում որոշում կայացրեց, որով առաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային գնումներ կատարող պատվիրատուների շրջանակը՝ դրանում ներառելով Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը և թվով 26 համայնքների:
Գործող կարգավորումների համաձայն ոչ բոլոր համայնքներն են գնման մրցակցային ընթացակարգերը կազմակերպում էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով: Մասնավորապես թվով 70 համայնքներից համակարգի միջոցով գնումներ կատարում են թվով 44-ը:
Մնացած համայնքները գնումներն իրականացնում են թղթային եղանակով: Որոշմամբ առաջարկվում է էլեկտրոնային գնումների համակարգում թղթային գնումներ իրականացնող համայնքներին ևս: Միաժամանակ Երևանի քաղաքապետարանի առաջարկության հիման վրա էլեկտրոնային գնումներ կատարող պատվիրատուների ցանկում առաջարկվում է ընդգրկել նաև թղթային եղանակով գնումներ կատարող Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը:
Որոշման ընդունման արդյունքում բոլոր համայնքներն իրենց կարիքների համար կատարվող գնումները կիրականացնեն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով։