Գևորգ Պապոյանը, Բաբկեն Թունյանը և Սերգեյ Բագրատյանը պատասխանելու են քաղաքացիների հարցերին
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը՝ 18։00-ից, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Բաբկեն Թունյանը և նույն հանձնաժողովի անդամ, պատգամավոր Սերգեյ Բագրատյանը եթերում կպատասխանեն քաղաքացիներին հուզող հարցերին:
«Հարգելի՛ ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցներ, եթե ունեք հարցեր` տնտեսության, զբոսաշրջության, արդյունաբերության, գյուղատնտեսության, ձեռներեցության և հարակից այլ ոլորտների վերաբերյալ, ապա խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900 800 հեռախոսահամարին՝ մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ։
Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Կառավարության և Հայաստանի Հանրային ռադիոյի ֆեյսբուքյան ու յութուբյան էջերով, ինչպես նաև Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջով և Առաջինի լրատվական ալիքով»,- ասվում է հաղորդագրության մեջ: