Հանրապետականները պետք է օգտագործեն շաթդաունը՝ իշխանության մեջ առկա խնդիրները լուծելու համար․ Թրամփ
Նախագահի խոսքով՝ կառավարության գործունեության մասնակի դադարեցման շնորհիվ հնարավոր է ազատվել բալաստից, վատնումներից և խարդախություններից, ինչպես նաև հնարավոր է միլիարդավոր դոլարներ խնայել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնի վարչակազմը պետք է օգտվի դաշնային կառավարության մասնակի փակումից՝ կառավարության ներսում առկա խնդիրները լուծելու համար։
«Հանրապետականները պետք է օգտագործեն այս հնարավորությունը, որն առաջացել է դեմոկրատների կողմից պարտադրված [կառավարության աշխատանքի] դադարեցման պատճառով, որպեսզի ազատվեն բալաստից, վատնումներից և խարդախություններից։ Կարելի է միլիարդավոր դոլարներ խնայել», - գրել է ամերիկացի առաջնորդը հոկտեմբերի 1-ին Truth Social-ում։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հոկտեմբերի 1-ին ավելի վաղ հաստատել էր, որ Սպիտակ տունը մտադիր է օգտվել «շաթդաունից» (shutdown)՝ ամերիկյան պետական ապարատի հետագա կրճատումների համար։ ԱՄՆ դաշնային կառավարությունը մասնակիորեն դադարեցրել է իր աշխատանքը հոկտեմբերի 1-ի կեսգիշերին (Երևանի ժամանակով 07:00-ին)՝ ֆինանսավորման բացակայության պատճառով։ Դա տեղի է ունեցել այն բանով պայմանավորված, որ ԱՄՆ Կոնգրեսում իշխող Հանրապետական և ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողանում համաձայնության գալ ծախսերի մի շարք հոդվածների շուրջ, այդ թվում՝ առողջապահության ոլորտում։ Նրանք միմյանց մեղադրում են «շաթդաունը» հրահրելու և այն քաղաքական նպատակներով ձգձգելու մեջ։
Համաձայն ԱՄՆ օրենսդրության, այն նախարարություններն ու գերատեսչությունները, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության և արտաքին քաղաքական գործունեության ապահովման համար, շարունակում են աշխատանքը դաշնային կառավարության ֆինանսավորման դադարեցման դեպքում։ Նույն պահանջներն են ներկայացվում նաև այն պետական ծառայողներին, որոնց գործունեությունն ուղղված է «կյանքի և սեփականության պաշտպանությանը»։ Այն պետական հիմնարկների աշխատակիցները, ովքեր ստիպված են աշխատանքի դուրս գալ նման պայմաններում, չեն ստանում աշխատավարձ, սակայն այն սովորաբար վճարվում է նրանց այն բանից հետո, երբ միջոցների մուտքի հարցը կարգավորվում է։
1977 թվականից ի վեր դաշնային կառավարության ֆինանսավորումը խափանվել է ավելի քան 20 անգամ՝ վարչակազմի և Կոնգրեսի միջև տարաձայնությունների պատճառով: Ամենաերկար ժամանակահատվածը 35 օր է՝ 2018 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2019 թվականի հունվարի 25-ը՝ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում: