211652_close_icon
views-count958 դիտում article-date 10:46 02-10-2025

Հայտնի է «Բարսելոնա»-ՊՍԺ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

ՊՍԺ-ի պորտուգալացի եզրային պաշտպան Նունու Մենդեշը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրի «Բարսելոնայի» դեմ արտագնա հանդիպման (1:2) լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

23-ամյա խաղացողը հաջող հանդիպում անցկացրեց «կապտանռնագույնների» դեմ և կատարեց գոլային փոխանցում Սենի Մայուլույին, որը խփեց փարիզյան գրանդի առաջին գոլը։

Լիգայի փուլի երրորդ տուրում «Բարսելոնան» տանը կընդունի «Օլիմպիակոսին», իսկ ՊՍԺ-ն կհյուրընկալվի Լևերկուզենի «Բայերին»։ Հանդիպումները կկայանան հոկտեմբերի 21-ին։

Նմանատիպ նյութեր