211652_close_icon

ՀՀ մի շարք մարզերում լույս չի լինի

views-count406 դիտում article-date 09:40 02-10-2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Արարատի մարզ՝

11:00-12:30 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Շահումյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10:00-12:00 Հայանիստ, Հովտաշատ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10:00-13:00 Արարատ քաղաք՝ Աղբյուր Սերոբի, Սալակիթ փողոցներ մասնակի, Ղուկասյան, Շահումյան, Կասյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Փոքր Վեդի, Ուրցաձոր գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արմավիրի մարզ՝

11:00-17:00 Ամբերդ, Լեռնամերձ, Աղավնատուն, Ծաղկալանջ, Գեղակերտ և Հովտամեջ գյուղեր,

Արագածոտնի մարզ՝

11:00-14:00 Ուշի, Օհանավան գյուղեր մասնակի, Սաղմոսավան և Արտաշավան գյուղերն ամբողջությամբ,

Կոտայքի մարզ՝

11:00-14:00 Վերին Պտղնի և Պտղնի գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Կոտայք և Նոր գյուղ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Լոռու մարզ՝

12։00-15։00 Վանաձոր քաղաք մասնակի, Էներգետիկ հարթակներ, Փամբակ, Քարաբերդ գյուղեր, Քյողֆալա հանդամաս և զորամաս։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Նմանատիպ նյութեր