211652_close_icon

Ըստ Բաքվի «ոչ պաշտոնական» խոսափողի՝ Պուտինը Փաշինյանին արգելել է կատարել օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները

views-count739 դիտում article-date 23:45 01-10-2025
Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը, որը անկասկած պաշտոնական Բաքվի «ոչ պաշտոնական» խոսափողերից է, հայտարարել է, թե Մոսկվա այցի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը վարչապետ Փաշինյանին արգելել է կատարել օգոստոսի 8-ին ձեռք բերած պայմանավորվածությունները:

Ըստ իս, այս դեպքում էլ՝ Զուլֆուգարովի բերանով բարբառում է Իլհամ Ալիեւը: Ըստ էության, սա «մատնագիր» է Արեւմուտք՝ Մոսկվայի ու Երեւանի հասցեին: Ինչու՞: Մեծ հավանականությամբ, Փաշինյանի մոսկովյան այցը պարունակել է հանգամանքներ, որոնց առնչությամբ Բաքուն ունի դժգոհություն:

Միեւնույն ժամանակ, եթե Ադրբեջանը փորձում է այդ «մատնագրով» Մոսկվայի ու Երեւանի վրա դնել «պայմանավորվածությունների խախտման» պատասխանատվություն, ապա արժե թերեւս մտածել, որ ամենայն հավանականությամբ Բաքուն ինքն է ստացել որեւէ դեստրուկտիվ վարքագծի պատվեր այն միջավայրից, դեպի ուր հղում է «մատնագիրը»:

Նմանատիպ նյութեր