Եվրոպայի ջրային ձևերի ֆեդերացիան լիցենզավորել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանը
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանը պաշտոնապես լիցենզավորվել է՝ որպես եվրոպական չափանիշներին համապատասխանող ջրային մարզաձևերի կենտրոն։
Այս նոր ձեռքբերումը թույլ կտա զգալիորեն ընդլայնել մարզահամալիրում հյուրըկալվող մարզիկների և միջազգային հավաքաների աշխարհագրությունը։
Լիցենզիան հանձնել է Եվրոպայի ջրային ձևերի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Ջոզեպ Վարվոդիչը:
«Լողավազանը կառուցված է եվրոպական և համաշխարհային չափանիշներին համապատասխան: Այստեղ բոլոր հարմարությունները հիանալի են»,-ասել է Վարվորդիչը։
Մարզահամալիրի ղեկավար Վարդան Զաքարյանի խոսքով լիցենզիայի տրամադրումը կարևոր քայլ է մարզահամալիրի զարգացման համար։
«Առաջին հերթին այս լիցենզավորումը շատ լուրջ պատասխանատվություն է։ Այն նոր ճանապարհ է բացելու դեպի Եվրոպա, որը մեծ ձեռքբերում է մարզահամալիրի համար»,-ասում է Զաքարյանը:
Այսպիսով՝ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանի լիցենզավորումը նոր էջ է բացում հայկական ջրային մարզաձևերի զարգացման պատմության մեջ։