8481 դիտում
16:59 27-04-2018
ԿԲ խորհուրդը լիցենզավորել է «ՆՈՐՄԱՆ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 27-ի նիստում հաստատել է ՀՀ ԿԲ 2017 թ. տարեկան հաշվետվությունը, սահմանել «Հաշվի օպերատորների գործառույթ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները»: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Խորհուրդը գրանցել և լիցենզավորել է «ՆՈՐՄԱՆ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ն, վերաձևակերպել «ԱՍ ՄԱՍՏԵՐ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 305 և «ՆՈՄԻԴԻՍԿ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 059 լիցենզիաները:
«ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին (լիցենզիա թիվ 823) տրամադրվել է փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա:
Ուժը կորցրած են ճանաչվել «Էվերեստ» համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 552 և «ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 272 լիցենզիաները:
Նմանատիպ նյութեր
4168 դիտում
10:01 17-06-2020
«Գլաձոր» ունիվերսալ վարկային կազմակերպությունը Սամվել Ուզունյանից 5 մլն դրամ է պահանջում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
352 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
484 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
916 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը