211652_close_icon
views-count5122 դիտում article-date 15:51 01-10-2025

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր մարզիչ Պավլիկ Ղարսլյանը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ցավով տեղեկացնում է, որ 63 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո, կյանքից հեռացել է հայկական բռնցքամարտի լավագույն մասնագետներից մեկը՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Պավլիկ Ղարսլյանը։

Ղարսլյանը մեծ դեր է ունեցել հայկական բռնցքամարտի զարգացման գործում․ նրա սաները բազմիցս հաղթել են Եվրոպայի և աշխարհի առաջնություններում՝ նվաճելով բարձրակարգ մեդալներ։ Նա երկար տարիներ եղել է նաև Հայաստանի հավաքականների մարզչական շտաբում։

Նմանատիպ նյութեր