Սրբազանները հրապարակային հարցումներ են ուղղել ՔԿ պետին, դատախազին և ԱԳՆ-ին
Բագրատ և Միքայել սրբազանները հրապարակային հարցումներ են ուղղել ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և ԱԳՆ-ին։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ ներկայացնելով Բագրատ և Միքայել սրբազանների նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։
Նամակում սրբազանները նշել են, որ հանդես են գալիս նաև ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի և մյուս 16 կալանավորների անունից։
Գառնիկ Դանիելյանը, կարդալով սրբազանների նամակը, նշեց, որ նրանք երեք ամսվա ընթացքում երկու անգամ հրապարակային հարցումներ են ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին և գլխավոր դատախազին, որոնք մնացել են անպատասխան։ Հարցադրումներում պահանջել են հստակ պատասխաններ տրամադրել, մասնավորապես, հայտնի ձայնագրությունների փորձագիտական եզրակացությունների մասով, թե արդյոք կա՞ն փաստեր, որոնք կհիմնավորեին ավտոբուսներ այրելու մասին պատմության իսկությունը։
Բացի այդ, Բագրատ և Միքայել սրբազանները հրապարակային հարցում են ուղղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությանը։
«Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ ԱԳՆ-ն միջազգային զանազան ներկայացուցիչների ասել է, որ մեր գործն ունի ինչ-որ ռուսական հետքեր։ Եթե նման բան կա, ապա ի՞նչ պատասխան ունեք դրան, այլապես ՀՀ իրավապահ պատմության մեջ առաջին անգամ մեր մասով հայտնի ձայնագրությունները չէիք թարգմանի անգլերեն ու այլ լեզուներով»,- նամակից մեջբերեց պատգամավոր Դանիելյանը։
Սրբազանները և մյուս կալանավորներն իրենց հարցերի պատասխաններն ակնկալում են ստանալ մինչև այս քառօրյայի ավարտը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Ինչ վերաբերում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։
Ի դեպ, դատախազը միջնորդել է Միքայել սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։ Դատարանը վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին ժամը 17:30–ին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում