211652_close_icon
views-count958 դիտում article-date 13:03 30-09-2025

Առաջարկում են խստացնել ցեղասպանությունը հերքելու պատասխանատվությունը

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում՝ խստացնել ցեղասպանություններն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակային հերքելու, արդարացնելու համար նախատեսված պատիժը։

Նախագիծն ԱԺ-ում ներկայացրել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը. «Մեզ համար հիմք էր նաև վիճակագրական տեղեկատվությունը, որ այս հոդվածով որևէ անգամ երբևէ քրեական վարույթ չի նախաձեռնվել, թեեև բազմաթիվ են եղել դեպքերը, երբ հայոց ցեղասպանության հերքման, արդարացման, մեղմման ուղղությամբ հրապարակային հայտարարություններ են հնչել»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր