211652_close_icon

Հոկտեմբերի 1-ից ՀՀ ներմուծված անձնական օգտագործման ապրանքների մաքսային ձևակերպման գործընթացը կիրականացվի մեկ վայրում

views-count277 դիտում article-date 16:46 29-09-2025
Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են մաքսային ոլորտի բարեփոխումները, որի շրջանակում, քաղաքացիների հարմարավետությունն ապահովելու նպատակով, բարելավվել է ֆիզիկական անձանց սպասարկման գործընթացը։
 
2025 թվականի հոկտեմբերի 1-ից բեռնափոխադրող կազմակերպությունների միջոցով ֆիզիկական անձանց անվամբ ՀՀ ներմուծված անձնական օգտագործման ապրանքների մաքսային ձևակերպման ամբողջ գործընթացը կիրականացվի մեկ վայրում, մասնավորապես, այն ժամանակավոր պահպանման պահեստի սպասարկման սրահում, որտեղ փաստացի գտնվում են տվյալ ապրանքները։
 
ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը, բեռնափոխադրող կազմակերպությունների միջոցով ֆիզիկական անձանց անվամբ ՀՀ ներմուծված անձնական օգտագործման ապրանքները ձևակերպելու համար, քաղաքացիները նախևառաջ պետք է այցելեն ապրանքների գտնվելու մաքսային պահեստ՝ ուղեկցող փաստաթղթերը բեռնափոխադրողից ստանալու համար, այնուհետև՝ քաղաք Երևան, Ծովակալ Իսակովի 10 հասցեում գտնվող մաքսային սպասարկման սրահ՝ մաքսային ձևակերպումն իրականացնելու համար։ Այս ամենից հետո քաղաքացիները կրկին պետք է այցելեն մաքսային պահեստ` ապրանքները փաստացի ստանալու համար, իսկ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած այլևս տարբեր վայրեր այցելելու անհրաժեշտություն չկա։

Նմանատիպ նյութեր