Դպրոցականները սկզբում կընդդիմանան, բայց բջջայինների սահմանափակումները դրական ազդեցություն կունենան. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Այսօրվա գործակարգավարական նիստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը նշեց, որ առաջարկվում է սահմանափակումներ կիրառել բոլոր դպրոցներում՝ միաժամանակ ապահովելով իրավական հիմքերը։
Խաչատրյանը նաև նշեց՝ առաջարկվում է 15 դպրոցում մշտադիտարկում իրականացնել, իսկ տարեվերջին գնահատել աշակերտների ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ցուցանիշները, ինչպես նաև առաջադիմության որակը։
Արձագանքելով այս նախաձեռնությանը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ առաջարկում է հարցն ուղարկել կարծիքի հավաքագրման, որից հետո ներկայացնել վերջնական լուծումներ:
«Դպրոցականները սկզբում որոշակիորեն կընդդիմանան մեր որոշմանը, բայց կրթության որակի, նրանց առօրյայի և նույնիսկ երջանկության վրա այս սահմանափակումները վստահորեն դրական ազդեցություն կունենան»,- ասաց Ավինյանը: