211652_close_icon

Արդարության միջավայրի շոշափելի բացակայությունը նոր վենդետաներ է առաջ բերելու․ Արա Պողոսյան

views-count730 դիտում article-date 23:54 28-09-2025
Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը․

Երկրում սպանությունների, բռնությունների, ինքնասպանությունների ալիքը գնալով ավելի է մեծանալու, ավելանալու է հանցագործությունների թիվը, դրանց ծանրության աստիճանը։

Արդարության միջավայրի շոշափելի բացակայությունը իր հերթին նոր վենդետաներ է առաջ բերելու։ Հետո, նրանք, ովքեր կարծում են, թե այդ ատելությունն իրենցից հեռու է ամրոցի պատերով, հաշվի չեն առել, որ ատելության ալիքը չի կանգնեցնի ո‘չ մի պատ, ո‘չ մի պատնեշ...
Պատճառը քաղաքական է։ Այսինքն` ներհանրապետական կոնֆլիկտը գնալով խորանում է, աճում է հասարակական բևեռացվածությունը, ընդգծվում են հասարակական տարբեր շերտերի միջև բարիկադները, և կուտակված ու կուտակվող ներքին բացասական էներգիան սկսում է քայքայել հասարակական կառուցվածքի հիմքերը։

Հիմա առավել քան երբևէ հրատապ է ներքին կոնֆլիկտի հանգուցալուծումն ու հասարակական համերաշխության վերականգնումը։ Առանց համերաշխության մթնոլորտի վերականգնման երկիրն ուղղակի չունի ապագա...

Նմանատիպ նյութեր