Մենք դեռ կհանդիպենք.... դու ինձ կվերադարձնես Մենուայիս կյանքի գինը` Արցախ աշխարհս. Կարին Տոնոյանի հուզիչ գրառումը
Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը.
Ու նորից մենակ ենք` ես և պատերազմը....
Մենք երկուսս էլ ատում ենք իրար. երկուսս էլ խլած բան ունենք իրարից` նա որդուս խլեց ու Արցախս, ես նրանից խլել եմ մահվան վախը....
Նժդեհն ասում էր` նա է հաղթում, ով իր հոգուց վանել է մահվան վախը: Ես գիտեմ, որ դու պետք էիր, որ մեր երկրում համատարած վախ տիրի, բայց ցավի պես վախն էլ է մի օր սովորական դառնում, ու մարդը հոգնած ու զզված մշտապես վախենալուց, դեն է նետում այն..... սա երկար չի տևի, հայը շուտով դեն կնետի այդ ծանր բեռը՝ պարտադրած վախը և....
Ուրեմն մենք դեռ կհանդիպենք..... դու ինձ կվերադարձնես Մենուայիս կյանքի գինը` Արցախ աշխարհս: եվ այդ օրը, հենց այդ օրը, երբ դու կխոստովանես քո պարտությունը, ես կհանդիպեմ Մենուայիս.... նա կդիմավորի ինձ կարմիր-կարմիր կակաչների մեեեծ փնջով.......