211652_close_icon

Դոնարուման Ալիսոնից առաջ է անցել 366 միավորով

views-count535 դիտում article-date 23:00 27-09-2025
France Football-ը հրապարակել է Լև Յաշինի անվան` տարվա լավագույն դարպասապահի մրցանակի քվեարկության արդյունքները։

Մրցանակի դափնեկիր, «Մանչեսթեր Սիթիի» ու Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման երկրորդ տեղը զբաղեցրած Ալիսոն Բեկերից («Լիվերպուլ», Բրազիլիա) առաջ է անցել 366 միավորով։ Դոնարուման հավաքել է 486, իսկ Ալիսոնը` 120 միավոր, իսկ եզրափակել է եռյակը 112 միավորով «Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը։

Նմանատիպ նյութեր