«Ատլետիկո»-ն երեք միավորով առաջ անցավ «Ռեալ»-ից. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկո»-ն մրակցի հարկի տակ 2:0 հաշվով պարտության մատնեց «Խետաֆե»-ին: 40-րդ րոպեին Դիեգո Գոդինը բացեց հանդիպման հաշիվը, իսկ խաղավերջում Դիեգո Կոստան ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը: Նշենք, որ Դիեգո Կոստան գոլի խփելու ժամանակ վնասվածք ստացավ և հարկադրված լքեց խաղադաշտը:
«Ատլետիկո»-ն այս հաղթանկից հետո վաստակեց 82 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Դիեգո Սիմեոնեի թիմը երեք միավորով գերազանցում է երկրորդ տեղով ընթացող «Ռեալ»-ին:
«Խետաֆե» - «Ատլետիկո»`0:2
Գոլեր` Գոդին 40', Կոստա 84'