Քրեակատարողական ծառայությունում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
Օգոստոսի 30-ին Քրեակատարողական ծառայությունում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Հանդիպմանը եկած անձանց հարցերն ու խնդրանքները վերաբերում էին ազատազրկված անձանց առողջական խնդիրներին և քրեակատարողական ծառայությունում աշխատանքի ընդունմանը:
Աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմել էր նաև նախկին դատապարտյալ, ում ծառայության պետն առաջարկեց դիմել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրենին, իսկ ծառայությունն իր լիազորությունների շրջանակներում կցուցաբերի իր աջակցությունը:
Ներկայացված առողջական խնդիրների վերաբերյալ ծառայության պետը տեղեկացրեց, որ օրենքի սահմաններում արվում է հնարավորը ազատազրկված անձանց պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար:
Ա. Մխոյանը, հստակ պատասխանելով քաղաքացիներին հուզող հարցերին, առաջարկեց դրանց լուծման հնարավոր բոլոր տարբերակները:
Քաղացիները շնորհակալություն հայտնեցին ծառայության պետին ընդունելության և աջակցության համար:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին