211652_close_icon

Գևորգ Գրիգորյանը՝ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամի թեկնածու

views-count661 դիտում article-date 17:22 26-09-2025
Գլենդելն արժանի է․ Առաջընթաց, հաշվետվողականություն և թափանցիկություն՝ ինչ է խոստանում Գևորգ Գրիգորյանը:

Մեր հայրենակից Գևորգ Գրիգորյանը, որը ԱՄՆ–ում հաջողակ գործարար ու անվանի ճարտարապետ է, որոշել է մասնակցել Գլենդելի քաղաքային խորհրդի առաջիկա ընտրություններին։ Նա պաշտոնապես հաստատեց իր թեկնածությունը՝ ներկայացնելով միասնության և առաջընթացի իր տեսլականը։

Հիշեցնենք՝ ընտրությունները տեղի են ունենալու 2026 թ. հունիսի 2-ին։

Գևորգ Գրիգորյանը Գլենդելի հանրության կողմից ճանաչվել և սիրվել է նախևառաջ իր գերժամանակակից շինարարական նախագծերով, որոնք դարձել են մնայուն արժեքներ և համայնքային կյանքի անբաժանելի մաս։ Նա Հարավային Կալիֆորնիայում կարևոր ներդրում է ունեցել ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային տարածքների կառուցման և զարգացման գործում՝ աչքի ընկնելով իր նորարարական լուծումներով և տարբերվող մոտեցումներով։ Նրա նախագծերը համադրում են հարմարավետությունն ու ֆունկցիոնալությունը՝ հարուստ մշակութային ժառանգության արժեվորմամբ ու կիրառմամբ՝ ձևավորելով ժամանակակից և մարդակենտրոն միջավայր։

Բացի մասնագիտական հաջողություններից, Գրիգորյանը երկար տարիներ կանգնած է եղել Գլենդելի հայկական համայնքի կողքին՝ աջակցելով բնակիչների քաղաքացիական ակտիվությանն ու ներառականությանը։

«Գլենդելը արժանի է քաղաքային խորհրդի, որը ոչ միայն պատասխանատու կերպով կղեկավարի զարգացման գործընթացները, այլև կհաղորդի վստահություն, միասնություն և հնարավորություններ յուրաքանչյուր ընտանիքի համար։ Ես առաջադրվում եմ՝ քաղաքին բերելու թարմ տեսլական՝ հիմնված առաջընթացի, հաշվետվողականության և թափանցիկության վրա։ Որպես մարդ, որը կյանքը նվիրել է ստեղծելուն և կառուցելուն, հավատում եմ, որ առաջնորդությունը հիմնասյուներ դնելու արվեստն է՝ ապագա սերունդների համար», – նշեց Գրիգորյանը։

Ի՞նչ է խոստանում Գևորգ Գրիգորյանը՝ ընտրվելու դեպքում․
  • Կայուն և նորարարական զարգացում, պատասխանատու բնակարանային լուծումներ
  • Հանրային անվտանգության ամրապնդում և կատարելագործում
  • Նոր հարկային եկամուտների ներգրավում ՝ առանց բնակիչների համար հարկերը բարձրացնելու
Գրիգորյանը, ով վայելում է մեծ հարգանք ոչ միայն Գլենդելում, այլև դրա սահմաններից դուրս, ակտիվորեն աջակցել է տեղական բազմաթիվ կազմակերպությունների, երիտասարդական ծրագրերի և քաղաքացիական նախաձեռնությունների։ Ի դեմս նրա թեկնածության՝ ընտրողներն ունենալու են առաջնորդ, որն իր նվիրվածությամբ ու հոգատարությամբ անբաժանելի մաս է հանրային ծառայությանը և իր մասնագիտական հարուստ փորձով ու ձեռքբերումներով կարող է անջնջելի հետք թողնել համայնքային կյանքում։

Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրությունները տեղի կունենան 2026 թ. հունիսի 2-ին, այդ օրը քաղաքի բնակիչները կընտրեն իրենց ապագան ձևավորող նոր ղեկավարների։

Նմանատիպ նյութեր