211652_close_icon

Մեր իշխանությանը շատ բաների մեջ կարելի է մեղադրել, բայց մենք ո՛չ մարդ ենք ծեծnւմ, ո՛չ էլ մարդ ենք uպանnւմ. համայնքապետի uպանnւթյnւնը միջանձնային է. Ալեն Սիմոնյան

views-count463 դիտում article-date 15:39 26-09-2025
Այո՛, խնդիրներ կան, այո՛, իրավապահները պետք է հետևություն անեն և այո՛, դա խնդիր է, այն ինչ տեղի է ունեցել կատեգորիկ վատ բան է, դա մի դուռ է, որը բացել և նույնիսկ այդ դռանը մոտենալ չէր կարելի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանությանը:

«Շատ ցավում եմ, ևս մեկ անգամ ցավակցում եմ հարազատներին և համարում եմ, որ մեր իրավապահները պետք է առնվազն շատ արագ բացահայտեն»,- ասաց նա:

Սիմոնյանը բացառեց սպանության քաղաքական պատվեր լինելը: «Մեր իշխանությանը շատ բաների մեջ կարելի է մեղադրել, բայց մենք ո՛չ մարդ ենք ծեծում, ո՛չ էլ մարդ ենք սպանում:

Բացառում եմ, որ քաղաքական ենթատեքստ կարող է ունենալ: Շատ հարգանքով ենք մոտեցել ընտրություններին, հարգանքով ենք մոտեցել համայնքի ղեկավարին որպես անձ, որևիցե անախորժություն, քննարկում չի եղել: 99 տոկոս հավանականությամբ միջանձնային նախապատմություն ունեցող խնդիր է»,- ասաց Սիմոնյանը:

Նմանատիպ նյութեր