211652_close_icon

Մատենադարանի տնօրենը և Թուրքիո Հայոց Պատրիարքական փոխանորդը քննարկել են Պատրիարքության ձեռագրական ժառանգության ուսումնասիրությունն ու հրատարակումը

views-count529 դիտում article-date 22:33 25-09-2025
Մատենադարանի պատվիրակությունը` տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ. սեպտեմբերի 25-ին այցելել է Թուրքիո Հայոց Պատրիարքություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մատենադարանից, պատվիրակությանն ընդունել է Պատրիարքական փոխանորդ Արժանապատիվ Տեր Գրիգոր ավագ քահանա Տամատեանը: Քննարկվել է Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում հրապարակված համատեղ հայտարարության դրույթների գործնական ծրագիրը, որի առանցքում են Պատրիարքության ձեռագրական ժառանգության գիտական ուսումնասիրությունն ու հրատարակումը, ինչպես նաև ձեռագրերի պահպանման մշտադիտարկման համակարգի ներդրումը և վերականգնումը: Տնօրենը պատրաստակամություն է հայտնել նախաձեռնելու Պատրիարքության ներկայացուցչի վերապատրաստումը Մատենադարանում, մասնավորաբար, հոկտեմբերի 14-25-ը կայանալիք «Հիշողության կերպարանքները» գիտագործնական սեմինարի շրջանակում: 

Ըստ աղբյուրի՝ առաջիկայում տեղի կունենա Մատենադարանի ավագ ֆոնդապահի և ասպիրանտի այցը Պատրիարքություն` ձեռագրերի հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր