211652_close_icon

Դատապարտելի երևույթ է. Կամո Ցուցուլյանը՝ Փարաքարի համայնքապետի սպանության մասին․ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count523 դիտում article-date 21:55 24-09-2025
«Դատապարտելի երույթ է». այսպես ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը ոստիկանության Վաղարշապատի բաժանմունքի բակում լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց գիշերը Մերձավանում տեղի ունեցած սպանությունը։

Լրագրողների հարցերին՝ ի՞նչ աշխատանքներ են իրականացվում այս պահին և կարո՞ղ է արդյոք մանրամասներ հայտնել դեպքի մասին, Կամո Ցուցուլյանը չպատասխանեց, լրագրողներին ուղորդեց ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկություն ստանալ։
Լրագրողների հարցին, թե ինչու է ինքն էլ Վաղարշապատի ոստիկանության բաժանմունքում, Ցուցուլյանը պատասխանեց.

«Մոռացե՞լ եք, որ ես ՆԳ նախարարի տեղակալն եմ»։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, կրակոցներ ու սպանություններ են տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:

Ոստիկանները Մերձավան վարչական բնակավայրի Երևանյան խճուղում հայտնաբերել էին արնանման հետքեր, կրակված պարկուճներ, գլխարկ, կոշիկ, բջջային հեռախոս և «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի վրա կա կրակոցի հետք:

Կրակոցների հետևանքով հիվանդանոցում մահացել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության օպերլիազորը:

Կա մեկ վիրավոր:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» և «սպանության փորձ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր