211652_close_icon

Ասիայի ամենամեծ աղի լիճը` Ուրմիան, ամբողջությամբ չորացել է. Bild

views-count697 դիտում article-date 16:39 24-09-2025
Ասիայի ամենամեծ աղի լիճը` Ուրմիան, որը գտնվում է Իրանում, ամբողջությամբ չորացել է, գրում է Bild-ը:

Բնապահպանները և իրանական ընդդիմադիր լրատվամիջոցները Ուրմիայի անհետացումն անվանում են Իսլամական Հանրապետության իշխանությունների կողմից առաջացրած աղետ։

Iran News Update-ի համաձայն՝ երկրում կա մեկ միլիոնից ավելի անօրինական հորատանցք, որոնք տարիների ընթացքում սպառել են ստորգետնյա ջրերը։ Իրավիճակը սրվում է գյուղատնտեսության պատճառով. այն սպառում է Իրանի ջրային պաշարների 88%-ը, բայց կազմում է ՀՆԱ-ի միայն մոտ 10%-ը։

Նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոստովանել է, որ Թեհրանում «իրականում ջուրը սպառվում է», և իշխանությունները քննարկում են մայրաքաղաքը տեղափոխելու հարցը։ Ուրմիայի անհետացումն արդեն ազդել է հարյուր հազարավոր մարդկանց կյանքի վրա. տարածաշրջանը, որն ունի զգալի ադրբեջանական բնակչություն, տառապում է աղային փոթորիկներից, որոնք քայքայում են հողը և գործնականում անհնար դարձնում գյուղատնտեսությունը։

Նմանատիպ նյութեր